Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

«Անմունդիրներն» ու «գաղջը»

«Անմունդիրներն» ու «գաղջը»
13.11.2015 | 02:07

Պարադոքսալ է, հանրաքվեին մնացել է քսան օր (լռության օրը չհաշված), իսկ դանթող հանրությունն այդպես էլ թմբիրից չարթնացավ` հասկանալու` ինչ-որ բան տեղի՞ է ունենում իր շուրջը: Թվում է անգամ, թե քարոզչություն չի ընթանում: Ավելին, «գաղջն» ահավոր է խորացել:
Ինչո՞ւ է այդպես: Անաչառ լինենք ու ասենք՝ մի բան են նախագահական-խորհրդարանական ընտրությունները, որոնք կոնկրետ «մունդիրակիրներ» ունեն, մեկ այլ բան` համապետական, առաջին հայացքից որևէ մեկի «մունդիրին» չառնչվող գործընթացները: Եվ այնուհանդերձ, ինչո՞ւ է այսքան «գաղջ»:
ա) Ասացինք` «շահագրգիռները» գրգիռներ չունեն, անորոշության որոմը ուտում է նրանց, գոնե՝ ՀՀԿ-ի առումով: Սերժ Սարգսյանը չի ասել` «ուր» է լինելու ինքը` ըստ այդ Սահմանադրության, ընդ որում, դասավորությունն իր դեպքում այնպիսին է, որ նա կարող է հավասարաչափ և՛ կուսակցությունում «նստել», և՛ ԱԺ-ում, և՛ կառավարության շենքում: ՈՒ քանի որ երբեք ու ոչ մեկին չի հաջողվել «կարդալ» Սերժ Սարգսյանի մտքի հիերոգլիֆները, վերադասավորվել նրա շուրջ նույնպես չեն կարողանում, որպեսզի կենդանանան ու հանրաքվեի «լավը» առաջ տանեն` ազարտով ու սրտացավ:
բ) Անորոշություն ու գաղջ է նաև ընդդիմադիրների մոտ: Միակ կոնկրետությունն այն է, որ դեկտեմբերի մեկին «անհնազանդություն» են անելու: «Ոչ»-ի ողջ ճամբարում անհնազանդություն անող միակ մարդը, ըստ էության, Ժիրայր Սէֆիլյանն է, մի քիչ էլ երևի` Չուգասզյանը. երկուսի վրա էլ «չկարճված» քրեական գործ կա, և բացի այն, որ երկու ծաղկով գարուն չի գա, ամեն րոպե հնարավոր է դեպի մեկուսարան նրանց մի քանի օրով «ուղեկցումը»:
Ինչ վերաբերում է Լևոն Զուրաբյանի «հուժկու» ընդդիմամարտությանը, վերջինս արդեն իսկ ամենայն անկեղծությամբ խոստովանել է, որ ինքն «անհնազանդների ցեղից չէ», և իրեն հատուկ չէ ըմբոստությունը, քանզի բոլորն են հիշում նրա փայլուն հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի, համապատասխանաբար` այս պահին «վատ դասավորվող», շտաբի պետի պաշտոնում դեռևս որևէ «պոդվիգ» չիրականացրած, Ջերմուկում ուժեղ ֆորումներ անող, նույնանուն պաստառների տակ նկարվող, Անգլիային դեռ «պատերազմ չհայտարարած» Հովիկ Աբրահամյանի հետ, ով, ճիշտ է, Մյունխհաուզենի նման «մտերիմ» չէր Սոկրատի ու մնացածների հետ, սակայն Հայաստանի վրա «աղջիկ» բերած («Здравствуйте, госпожа Матвиенко, как Ваш супруг?») Լյովիկ Զուրաբյանի հետ նույնպես երբեք «վատ» չի եղել:
Ի դեպ, Մատվիենկոյենց ու Լավրովենց մասով:
գ) Գաղջը հատկապես խորացավ Լավրովի այցից հետո, երբ ռուսական և հայրենական մամուլն արձանագրեց, որ ՌԴ արտգործնախարարը հենց այնպես չէր եկել, որ գալու պատճառը ԼՂ հիմնախնդիրն էր` տարածքների վերադարձը, Ադրբեջանի` ԵԱՏՄ անդամակցության դիմաց:
Աբսուրդ: Չի կարող լինել մի բան, որը երբեք չի կարող լինել: Պատճառներին մենք բազմիցս ենք անդրադարձել: Եվ այնուհանդերձ, «գոսպոդին» Լավրովը, պարզվեց, հենց այնպես չէր եկել: Պատճառը հասկացվեց իր այցից հետո նույն ՌԴ-ում և մեզանում «տարածված» արձագանքներից: Նախ` պարզվեց, որ վերջապես ճանապարհին են ու դանդա՜ղ դեպ Հայաստան են գալիս «Իսկանդերները» (եթե գալիս են). ասել է` 200 միլիոնի դիմաց մեզ տրամադրվելիք ժամանակակից սպառազինությունը։ Հիշենք` այդ համաձայնությունը կայացվել էր «Էլեկտրիկ-Հայաստանի» օրերին, և հիմա` հանրաքվեի օրերին էլ, Պուտինը հանձնարարել է ՌԴ արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին բանակցություններ սկսել Հայաստանի հետ` համատեղ ՀՕՊ համակարգ ստեղծելու շուրջ:
ՈՒ հենց այդ պահին էլ խոսվեց Հայաստանը դեպի Սիրիա թռչող ինքնաթիռների «аэродром подскока» (ցատկահարթակ) դարձնելու մասին՝ ռազմական գործողություններ իրականացնելու համար։
Սա Գռիզլովի ասած «ֆորպո՞ստն» է:
Թե՞…


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1156

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ